Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սեբու Սիմոնյանը Սան Ֆրանցիսկոյի Յունիոն հրապարակում կբարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին

Սեբու Սիմոնյանը Սան Ֆրանցիսկոյի Յունիոն հրապարակում կբարձրաձայնի Հայոց 
ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Capital Cities խմբի անդամ Սեբու Սիմոնյանը ապրիլի 21-ին բաց համերգով հանդես կգա Սան Ֆրանցիսկոյի Յունիոն հրապարակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով San Francisco Chronicle-ը, համերգը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Յուրաքանչյուր ծագումով հայ երեխայի առաջին հերթին կերտում է այն, որ իր ագգը հանդիսանում է առաջին քրիստոնեություն ընդունել և 1915թ.-ին ենթարկվել է Ցեղասպանության», - նշել է Սեբու Սիմոնյանը, ով կյանքի վեց տարիներն ապրել է Բեյրութում: Այստեղ էր երեք տարեկանում, Ցեղասպնաությունից փրկվելով, հայտնվել երաժշտի պապը:

Համերգին ելույթ կունենան նաև «Զուլալ» եռյակից Անաիս Թեքերյանը և կիթառահար Աննա Գարանոն, իսկ վիզուալ արտիստ Գևորգ Մուրադի կենդանի նկարչությունը կցուցադրվի համերգի ողջ ընթացքում:

«Մենք շատ ենք կարևորում կատարված ոճրագործություների ընդունումը համաշխարհային հանրության կողմից»,- ասել է Սեբու Սիմոնյանը՝ նկատի ունենալով ԱՄՆ և այլ երկրների կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունման կարևորությունը:

Պարբերականը նաև տեղեկացրել է, որ Սան Ֆրանցիսկոյում կայանալիք համերգին Սեբու Սիմոնյանը կկատարի իր սեփական ստեղծագործությունները, որոնք համեմված են լինելու հայկական ազգային երաժտությամբ, ինչպես նաև ակնկալվում է Capital Cities խմբի երգերից մի քանիսի կատարումը:

ԼուսանկարըԴավիթ Գալստյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am