Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանիայի խորհրդարանում քննարկումներ են «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու հարցում

Գերմանիայի խորհրդարանում քննարկումներ են «ցեղասպանություն» եզրույթը 
կիրառելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին մեկ ժամ տևողությամբ նիստ կգումարվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունը` նշելով, որ տարելիցի օրվա մոտենալուն զուգահեռ խորհրդարանում ավելի են ակտիվացել քննարկումները «ցեղասպանություն» եզրույթի կիրառման վերբերյալ:

Ապրիլի 24-ի նիստում նախատեսվում է քվեարկության ներկայացնել մի բանաձև, որի պատրաստման համար ստեղծվել է չորս կուսակցության ներկայացուցիչներից բազկացած ոչ պաշտոնական աշխատանքային խումբ:

Գերմանական Tagesspiegel պարբերականը գրում է, որ տարաձայնություններ են ի հայտ եկել ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև` կապված «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու հարցի հետ: Այն դեպքում, երբ ձախակողմյաններն ու Կանաչների կուսակցության ներկայացուցիչները կողմ են արտահայտվում կատարվածը «ցեղասպանություն» կոչելուն,  կառավարությունն ու կոալիցիոն ուժերը այդ գաղափարին դրական չեն վերաբերվում:

Նույն լրատվականի տեղեկացմամբ` նախորդ շաբաթվա վերջին իշխանական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Սոցիալ-դեմոկրատականների հետ միասին ներկայացրել էր մի բանաձև, որի վերնագրում տեղ էր գտել «ցեղասպանություն» եզրույթը, սակայն երկրի արտգործնախարարությունը կարգադրել էր այն հանել: Ըստ գերմանական Tagesspiegel-ի` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայացրած որոշումը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ ամռանը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված, իսկ նման բանաձևը կարող է դիտվել որպես թուրքական պետության դեմ ուղղված քայլ: Բացի այդ, Գերմանիան ցանկանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիային ունենալ որպես դաշնակից:

Լուսանկարը` Getty


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am