Արցախ

ԼՂՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի`ԼՂՀ թատերական արվեստի պատմությունն ուսումնասիրելու եւ հանրությանը ներկայացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, «Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գրական-գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում