Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ամերիկյան լրատվամիջոցները բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման կարևորության մասին

Ամերիկյան լրատվամիջոցները բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության 
պատմության դասավանդման կարևորության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դպրոցներում  Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման հարցը շարունակում է գտնվել ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս անգամ խնդրին է անդրադարձել ամերիկյան yourcentralvalley.com կայքը: Այն տեղեկացնում է, որ Կալիֆորնիա նահանգում կայացած ուսուցիչների ազգային համաժողովի ժամանակ պատմության 30 ուսուցիչներից երկուսն են իմացել հայերի ցեղասպանության մասին:

«Դժբախտաբար, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ամենաքիչն է հայտնի նախորդ դարի ցեղասպանություններից: Փաստ, որ հասկանալի պատճառներով վրդովում է տեղի հայությանը, ովքեր ցեղասպանության վերապրածների ժառանգներն են, ովքեր իրենց հարազատներին և ընտանիքներին կորցրել են Օսմանյան Թուրքիայի կազմակերպած կոտորածների ժամանակ»,- գրում է կայքը:

Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին Կալիֆորնիայի դպրոցների 10-րդ դասարանի ծրագրում ընդգրկվել է Հայոց ցեղասպանության ուսուցանումը: Իսկ վերջերս ընդունված օրինագիծը  սահմանում է, որ պատմության նոր դասագրքեր տպագրվեն, որոնց մեջ նշված լինի ցեղասպանության մասին: Ֆրեզնո քաղաքում դպրոցականները Հայաստանի մասին սովորում են շատ փոքր տարիքից: Տարրական դասարաններում դասավանդվում է հայկական երաժշտություն, իսկ ավագ դպրոցումˋ Հայոց ցեղասպանության պատմություն:

2014 թվականի օգոստոսին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման մասին` «Armenian Genocide Education Act (AB 1915)» բանաձևը:   Նախագծի  հեղինակն է սենատի անդամ Ադրին Նազարյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am