Տնտեսություն

ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին` ապահովելու էներգետիկ անվտանգությունը. Հրիստեա

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին` ապահովելու էներգետիկ անվտանգությունը. Հրիստեա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը վերահաստատում է իր պատրաստակամությունն օժանդակելու Հայաստանին` էներգետիկ անվտանգությունն ու անկախությունն ամրապնդելու և ապահովելու գործում: ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև երեք փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հրավիրված ասուլիսում այդ մասին ընդգծեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

«ՀՀ կառավարությունում այսօր ստորագրված փաստաթղթերը գերազանց առիթ են ԵՄ-ի համար վերահաստատելու էներգետիկ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբարելու պատրաստակամությունը: ԵՄ-ն պատրաստ է օժանդակելու Հայաստանին` ապահովելու իր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը»,- ասաց Հրիստեան` հիշեցնելով, որ ԵՄ-ն մեր երկրի էներգետիկ ոլորտին սատարում է արդեն մոտ երկու տասնամյակ շարունակ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:

Առաջին համաձայնագրով Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 10 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում է տրամադրում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման համար: Նոր էներգետիկ ենթակառուցվածքը կխորացնի տարածաշրջանային ինտեգրման գործընթացը` խթանելով երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտուրը, ինչպես նաև Հայաստանին ու Վրաստանին կընձեռի Եվրոպայի էլէկտրաէներգիայի շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում