Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտվեց Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի և ռուսական «Յամալ» թիմի միջև ընկերական հանդիպումը: Բորիս Վարդանյանի դուբլի և Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ մեր հավաքականն առջևում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացողի, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վաղը Հայաստանի ազգային հավաքականը կվերադառնա Երևան:

Մարտի 18-21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում