Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Պորոշենկոն խոստացել Է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

 Պորոշենկոն խոստացել Է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայի պետությունը կվերադարձնի վերահսկողությունը ժամանակավորապես օկուպացված տարածքի նկատմամբ: Այսօր չեմ ասի, թե դա տեղի կունենա արագ եւ հեշտ: Բայց դա տեղի կունենա անպայման, մենք միասին կկառուցենք նոր Ղրիմ, որտեղ ապահովված կլինեն Ղրիմի բուն բնակչության եւ թերակղզու բոլոր բնակիչների իրավունքներն ու շահերը՝ անկախ նրանց Էթնիկական, լեզվական եւ կրոնական ծագումից»,- ասված Է փետվարի 23-ին ուկրաինացի ժողովրդին Պորոշենկոյի հղած ուղերձում:

2014 թվականի փետրվարի 23-ի իրադարձությունները եւ Ռուսաստանին թերակղզու միանալու հանրաքվեն Ուկրաինայի նախագահը համարել Է «ցինիկ գործողություններ՝ նպատակամղված Ղրիմի՝ Ուկրաինայի պետության անկապտելի մասի բռնազավթմանը»:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նախագահն ընդգծել Է, որ «Ուկրաինայի պետությունը ոչ մի դեպքում չի ճանաչի այդ ողորմելի ակտի արդյունքները, որը կատարվել Է ի հեճուկս միջազգային իրավունքի եւ Ուկրաինայի ազգային օրենսդրության»: 

«Ուկրաինան երբեք չի հրաժարվի Ղրիմի նկատմամբ իր ինքնիշխան իրավունքներից, կպաշտպանի® այնտեղ ապրող մարդկանց իրավունքները: Այս հարցում գոյություն ունի լիակատար փոխհամաձայնություն Ուկրաինայի իշխանության, քաղաքական գործիչների եւ քաղաքացիական հասարակության միջեւ»,- հայտարարել Է Պորոշենկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am