Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հռոմի պապը Ցեղասպանության 100-րդ տարելիցին պատարագ կմատուցի

Հռոմի պապը Ցեղասպանության 100-րդ տարելիցին պատարագ կմատուցի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ կմատուցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Catholic News Herald-ը: Պատարագը կմատուցվի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարություններով: Նա բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է կատարվածը և համարում այն մարդկության դեմ գործած մեծագույն հանցանքներից մեկը: Դեռևս նախքան պապ ընտրվելը` 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը և խաղաղ լուծում փնտրել հայկական հարցի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am