Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով լսումներն ավարտվեցին

ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով լսումներն ավարտվեցին

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:

Դատավարությանը իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության եւ ատելության: Իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է թուրքական Հիտլեր:

Ամալ Քլունին էլ անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին եւ մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաեւ անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է:   

Դատավարությունն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Դատարանի դիմաց են հավաքվել հայեր և թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ հսկում են մասնակիցներին: Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս  «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է» կոչերով:

Երեւանի ժամանակով 12:15 մեկնարկած դատական առաջին նիստում առաջինը ելույթով հանդես է եկել Դողու Փերինչեքը: Ըստ կանոնակարգի` հաջորդիվ ելույթ են ունեցել Շվեյցարիայի` որպես պատասխանող կողմ, Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները:

Հայկական կողմից հանդես են եկել Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը` Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Թուրքիան:

Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետեւեցին նաեւ Սլովակիան եւ Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am