Սպորտ

Տիգրան Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացել է Հայաստանի 2015 թվականի արագ շախմատի առաջնությունը: Դժվարին պայքարի արդյունքում Հայաստանի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 2-5 տեղերը բաժանել են գրոսմայստերներ՝ Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ մրցանակը բաժին է հասել Զավեն Անդրիասյանին, իսկ 3-րդ տեղը գրավել է Դավիթ Քալաշյանը:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում