Իրավունք

ԴԱՀԿ ծառայությունում նախանշվել են 2015 թվականի ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ԴԱՀԿ ծառայությունում նախանշվել են 2015 թվականի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումների ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի բաժնից, օրակարգում ընդգրկված 90 կետերից բաղկացած միջոցառումների ծրագրի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները, հստակեցվել են դրանց իրականացման ժամկետները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2015 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում