Տնտեսություն

Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով

1 րոպեի ընթերցում

Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով` կազմելով միջինը 495.48 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 480 է, առավելագույնը` 510 դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեքն արդեն նվազել է 29.9 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 552.52 դրամով և վաճառում` 616.84 դրամով:

Երեկվա համեմատ 0.27 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.16 դրամով և վաճառում` 8.56 դրամով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում