Տնտեսություն

Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 29.60 դրամով

1 րոպեի ընթերցում

Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 29.60 դրամով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աստիճաաբար նվազում է: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 29.60 դրամով` կազմելով միջինը 496.76 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 480 է, առավելագույնը` 513 դրամ: Հիշեցնենք, որ երեկ դրամն արժեզրկվել էր ավելի քան 25 դրամով, իսկ առավոտյան բանկերը դոլարը գնում էին 550.38 դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեք արդեն նվազել է 49.60 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 551.41 դրամով և վաճառում` 619.91 դրամով:

Երեկվա համեմատ 0.12 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.07 դրամով և վաճառում` 8.67 դրամով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում