Արցախ

Ստեփանակերտում նշել են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում նշել են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը շնորհավորել է գրադարանի աշխատողներին, երախտագիտություն հայտնել նրանց ազնիվ աշխատանքի համար՝ կարեւորելով գրադարանային գործը մշակույթի զարգացման եւ մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում