Տնտեսություն

Կառավարությունը 119,5 մլն դրամ հատկացրեց միասնական տարածության տեղեկատվական համակարգի ստեղծման համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 119,5 մլն դրամ հատկացրեց միասնական տարածության տեղեկատվական համակարգի ստեղծման համար

ԵՐԵՎԱՆ, 27ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակումկստեղծվիմիասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրեց 119,5 մլն դրամ:

ՀՀ կառավարության որոշմամբ`նախատեսվածՄաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ-իանդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ որպես լիազոր օպերատոր, պետք է իրականացվենմի շարք աշխատանքներ և ձեռքբերվենհամապատասխան ծրագրային լուծումներ և սարքավորումներ:

2015 թվականի հունվարի մեկից Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում