Արցախ

Ստեփանակերտում նշել են Ուսանողների միջազգային օրը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում նշել են Ուսանողների միջազգային օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում¸ որը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ստեփանակերտի մասնաճյուղը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, միջոցառմանը ներկայացվել են ուսման , սպորտի և գեղարվեստական ինքնագործունեության ասպարեզներում մասնաճյուղի ուսանողների ձեռքբերումները, լավագույն ուսանողներն արժանացել են հաստատության խրախուսական դիպլոմների։ Ուսանողները հանդես են եկել երգ ու պարով, հումորային համարներով, ասմունքով:

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, զինծառայողներ, հյուրեր:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում