Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ուկրաինական «1+1» ՀԸ-ի նկարահանող խմբի` ԼՂՀ այցելությունն Ադրբեջանին հիստերիայի մեջ է գցել

Ուկրաինական «1+1»  ՀԸ-ի նկարահանող խմբի` ԼՂՀ այցելությունն Ադրբեջանին 
հիստերիայի մեջ է գցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակ»-ը կարող է համալրել ուկրաինական «1+1» հեռուստաընկերության նկարահանող խումբը` Դմիտրի Վոլկովի գլխավորությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ ընկել է «հիստերիա»-ի մեջ և պահանջել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունից` ստուգել ուկրաինական հեռուստաընկերության խմբի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի փաստը:

«1+1» ՀԸ-ի խումբը ԼՂՀ-ում նկահանել է «15-Հանրապետություններ» հեռուստահաղորդումը և ռեպորտաժ պատրաստել Արցախի վերաբերյալ:

Տարբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային բազմաթիվ գործիչներ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակ»-ում, ովքեր այցելել են ԼՂՀ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am