Արցախ

ԼՂՀ և ՀՀ նախագահները հետևել են Արցախի Պաշտպանության բանակի զորավարժություններին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ և ՀՀ նախագահները հետևել են Արցախի Պաշտպանության բանակի զորավարժություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 14-ին հանրապետության կենտրոնական հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի զորավարժություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահները դիտել են տանկային երկամարտը եւ այլ ստորաբաժանումների գործողությունները:

Զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների հանձնվել են արժեքավոր նվերներ:

Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում նոր զինվորական հոսպիտալի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում