Արցախ

Ֆրանսիացի օրենսդիրների այցերը նպաստում են Արցախ-Ֆրանսիա ջերմ հարաբերությունների ընդլայնմանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի օրենսդիրների այցերը նպաստում են Արցախ-Ֆրանսիա ջերմ հարաբերությունների ընդլայնմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանարտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 23-ինընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին։

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ֆրանսիացի օրենսդիրների՝ Արցախ հաճախակի դարձած այցերի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ոչ միայն նպաստում են Արցախի և Ֆրանսիայի միջև ավանդաբար ջերմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, այլ նաև կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում