Հարցազրույց

Հայաստանը միշտ իմ սրտում է. ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամուել Սևյան

6 րոպեի ընթերցում

Հայաստանը միշտ իմ սրտում է. ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամուել Սևյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի շախմատային պատմության մեջ գրոսմայստերի նորման ամենավաղ տարիքում լրացրած ազգությամբ հայ Սամվել (Սամուել) Սևյանը, մասնագետների կարծիքով, մեծ ապագա ունի: Ամերիկյան շախմատի պատմության մեջ Սևյանն այսօր հաջողությամբ գերազանցում է անգամ Բոբի Ֆիշերին: Վերջինս գրոսմայստերի տիտղոսը նվաճեց 15 տարեկանում, իսկ Սևյան 13 տարեկան է եւ արդեն լրացրել է գրոսմայստերի նորման: Թեև Սևյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բայց սիրում և հետևում է հայկական շախմատի հաջողություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սևյանը խոստովանեց` իր սիրելի շախմատիստը Գարրի Կասպարովն է, բայց նաև մեծ հետաքրքրությամբ հետևում է Լևոն Արոնյանի պարտիաներին:

-Սամվել, ո՞վ է Ձեզ առաջին անգամ ծանոթացրել շախմատային տախտակի` շախմատ խաղիհետև,ո՞րտարիքում:

-Շախմատի հետ ինձ ծանոթացրել է հայրիկս, ում օգնությամբ էլ կատարել եմ առաջին շախմատային քայլերս` 3 տարեկանում:

-Ինչպե՞սեղավ,որայդքանսիրեցիքշախմատը:

-Շախմատային կանոնները սովորելուց հետո ես սկսեցի լուծել փոքրիկ խնդիրներ, որոնք հայրիկս կարողացավ մատուցել խաղի տեսքով , ինչն ինձ չափազանց դուր եկավ: Իսկ 5 տարեկանից սկսեցի մասնակցել մրցաշարերի, որոնք շատ հետաքրքիր էին և զգացմունքներով լի:

-Մասնագետները, շախմատիստներըկամպարզապեսշախմատասերները խոսում են մեծ հաջողությանմասին.այնորԴուքԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն եք, ինչպե՞ս կգնահատեքայսհաջողությունները:

-Ես, իհարկե, հպարտ եմ, որ մասնագետները, շախմատիստները խոսում են իմ հաջողությունների մասին, բայց իրականում ես շատ չեմ կենտրոնանում այդ ամենի վրա, ուղղակի աշխատում եմ գիտելիքներս ավելացնել եւ փորձել հաղթել յուրաքանչյուր պարտիայում:

Սամվելը` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին մարզաշապիկով

-Լինելովմերժամանակներիամենահեռանկարայինևմեծապագաունեցող շախմատիստներից մեկը, արդյոքչունեք թույլկողմեր:

-Իհարկե ունեմ: Շախմատում ցայտնոտներն են, շատ եմ անհիմն ժամանակ ծախսում, փորձում եմ բոլոր գծերը հաշվարկել, որը վերջին 30-40-րդ քայլի համարքիչ ժամանակ է թողնում, և հաճախ սխալվում եմ հենց այդ ժամանակ: Հիմա աշխատում եմ ժամանակս ճիշտ բաշխելու ուղղությամբ: Ստաբիլություն դեռ չկա, կարող եմ շատ հաջող մրցաշարերից հետո ունենալ ցավալի ձախողումներ:

-Սամվել,ունե՞քսիրելիշախմատիստ,ումպարտիաներըսիրումեք ուսումնասիրել կամ պարզապեսհամարումեք լավագույնըշախմատի պատմությանմեջ:

-Կասպարովը իմ ամենասիրելի շախմատիստն է, իհարկե, միշտ և հաճույքով հետևում եմ Լևոն Արոնյանի խաղերին:

Լուսանկարում` Արմեն Սևյան (Սամվելի հայրը), Սամվել և Գարրի Կասպարով

-Շախմատայինխաղաքարերիցո՞րնէամենասիրելին:

-Փիղն ու ձին:

-Սամվել,ԼևոնԱրոնյաննառանձնանումէիրստեղծագործխաղով,Տիգրան Պետրոսյան ըպաշտպանությանմեծվարպետէր:Ինչպիսի՞շախմատային «փիլիսոփայության» եք հետևում,ո՞րնէՁերխաղաոճը:

-Խաղաոճի մասին մտածելը դեռ շատ վաղ է: Հիմա ինձ պետք է սովորել, խորացնել շախմատային գիտելիքները, որից հետո կձևաորվի իմ խաղաոճը:

-ՏիգրանՊետրոսյաննասումէր. «Շախմատը ձևով խաղէ, բովանդակությամբրվեստ, տիրապետելուդժվարությամբ` գիտություն»: Իսկի՞նչէայն Ձեզհամար:

-Ես Տիգրան Պետրոսյանի հետ համաձայն եմ, բայց ինձ համար շախմատը դեռ սպորտ է:

Լուսանկարում` Սամվել Սևյան, Գաբրիել Սարգսյան

-ԴուքհանդեսեքգալիսԱՄՆ-իդրոշի ներքո,արդյոքկգամիօր, երբկորոշեք խաղալ Հայաստանի հավաքականիկազմում,Հայաստանիդրոշիներքո:

-Ես ծնվել եմ ԱՄՆ-ում, ներկայացնում եմ այս երկիրը, իսկ Հայաստանը միշտ իմ սրտում է, առայժմ շատ շուտ է այդ մասին մտածելը:

-Սամվել,հայրդ`պրնԱրմենը,ևսշախմատայինկարգունի:Երբեմն չեքմրցումմիմյանցհետ:

-Միշտ խաղացել եմ սովորական շախմատ, բայց հիմա հիմնականում խաղում ենք Ֆիշեր-ռաունդում, մեկումեջ պապաս ինձ հաղթում է: Նա ինձ համար ամենագլխավոր շախմատային հեղինակությունն է, միասին ենք արել առաջին շախմատային քայլերս, մինչ այժմ միասին գնում ենք իմ բոլոր մրցաշարերին, և նրա խորհուրդներն ինձ համար ամենակարևորն են:

Լուսանկարում` հայր և որդի Սևյաններ

-Արդյոքշախմատիցզատուրիշմարզաձևերովչեքհետաքրքվում:Եվունեք սիրելիմարզիկ:

-Շատ եմ սիրում ֆուտբոլ, հետևում եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին, սիրում եմ Մխիթարյանին եւ Մովսիսյանին: Սիրում եմ հոկեյ, հետևում եմ ՆՀԼ-ին, երկրպագում եմ Բոստոն «Բրուինս»-ին, իսկ ինքս ազատ ժամանակ խաղում եմ բասկետբոլ, թենիս, սիրում եմ լողալ:

-Եվվերջում,երբկտեսնենքՍամվելինՀայաստանում:

-Շատ կցանկանաի ավելի հաճախ լինել Հայաստանում, պարզապես մրցաշարային գրաֆիկս շատ ծանրաբեռնված է: Հուսով եմ մոտ ապագայում Հայաստանում կկազմակերպվեն խոշոր մրցաշարեր, որոնց ես մեծ հաճույքով կմասնակցեմ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հ.Գ.Դեռևս 6-րդ դարում շախմատը համարվում էր արքաների խաղ, ժամանակի ընթացքում այն դարձավ տաղանդավոր մարդականց զբաղմունք, իսկ մեր օրերում շախմատն ավելի շատ արվեստ կամ գիտություն է, քան սպորտ: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն ասում է, որ աշխատասիրությունը հավասար է տաղանդին: Մեր օրերի շախմատային «ձուլարանում» ծնվում է շախմատային աշխարհի մի նոր հրաշամանուկ, ով իր տաղանդով և աշխատասիրությամբ կկարողանա գերազանցել ներկայիս չեմպիոններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում