Արցախ

Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև

2 րոպեի ընթերցում

Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 13-ին Բասկերի Երկրի Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանում հանդիպում է ունեցել քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրե Օրտելանոյի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև բարեկամական և գործնական փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման հեռանկարների շուրջ։

Հանդիպման արդյունքներով Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրում նշվում է, որ կողմերը հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա իրականացնելու են փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր բնագավառներում։

Ըստ Համաձայնագրի` երկու քաղաքները և նրանց համապատասխան կառույցները պարբերաբար շփումներ են ունենալու՝ քննարկելու համագործակցության խնդիրները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի մայրաքաղաքն է, երկրի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Հայտնի է ֆիլմերի միջազգային փառատոնով։ Դոնոստիա քաղաքը Եվրամիության կողմից հայտարարվել է 2016 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում