Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն է. Ղարիբաշվիլի

ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր 
գերակայություններից մեկն է. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայնություններից մեկն է, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը տեղի է ունեցել ամերիկյան Vella Gulf հածանավում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի հետ գործընկերությունը մեր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն Է… ԱՄՆ-ի հովանավորությամբ այսօր մեզ մոտ ստեղծված են լավագույն զինվորական ստորաբաժանումները, որոնք իրենց ավանդն են ներդնում Աֆղանստանում միջազգային խաղաղաղության հաստատման գործում»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին:    

ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի Vella Gulf հրթիռակիր հածանավը Բաթումի նավահանգիստ Է ժամանել օգոստոսի 18-ին: Բարեկամական այցի նպատակն Է, այց, որը կտեւի մինչեւ օգոստոսի 20-ը, պրոֆեսիոնալ եւ մարդկային հարաբերությունների խորացումն ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից եւ գործընկեր երկրների հետ, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am