Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ հուլիսի 23-ին Մալիի տարածքում «Էյր Ալջերիա» ավիաընկերության օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ է դարձել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահն անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Ալժիրի Նախագահին և Ալժիրի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և համբերություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում