Արցախ

ԼՂՀ վարչապետը «Լույս» հիմնադրամի ուսանողներին բրենդավորման ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու կոչ է արել

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ վարչապետը «Լույս» հիմնադրամի ուսանողներին բրենդավորման ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու կոչ է արել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 18-ին ընդունել է «Լույս» հիմնադրամի մի խումբ ուսանողների:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով աշխարհի լավագույն բուհերում սովորող երիտասարդներին` վարչապետը նշել է, որ հայրենիքը նրանց կարիքը շատ է զգում, և հույս հայտնել, որ ստացած գիտելիքներն ապագայում կծառայեն երկրի շենացման գործին:

Ներկայացնելով այցի նպատակները՝ երիտասարդները նշել են, որ ուսումնասիրություններ են իրականացնում Շուշիի զարգացման ծրագիր մշակելու ուղղությամբ, ինչպես նաև ցանկություն ունեն Արցախն աշխարհում նոր հետաքրքրությունների տեսանկյունից ներկայացնելու:

Ուսանողների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը խոսել է Արցախում կրթության և տնտեսության զարգացման հեռանկարների և այդ ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին: Վարչապետը, մասնավորապես, շեշտադրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ Շուշի քաղաքում արհեստագործական ժամանակակից դպրոց է կառուցվում, որտեղ դասավանդման համար նախատեսվում է ներգրավել հայ անվանի գիտնականների: Խոսելով տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին` ԼՂՀ գործադիրի ղեկավարն անդրադարձել է հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին: Եթե հանքարդյունաբերությունում զարգացում ապահովելու համար տեղում մասնագետներ պատրաստելու կարիք է զգացվում, ապա մյուս երկու ուղղություններում, բացի որակյալ մասնագետների պատրաստումից, վարչապետը երիտասարդներին բրենդավորման ու փիարի ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու և իրականացնելու կոչ է արել: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում