Արցախ

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը ԼՂՀ տարածք Բաքվի հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողությունն է. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը ԼՂՀ տարածք Բաքվի  հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողությունն է. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը վերջերս ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը ԼՂՀ տարածք համարել է պաշտոնական Բաքվի կողմից հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողություն, որը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին եւ միջնորդ երկրների ջանքերին` հավելելով, որ այն պետք է համապատասխան գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում