Արցախ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) Երևանյան ամառային փորձուսուցման ծրագրերի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ երիտասարդների: Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ներկայացնում էին ԱՄՆ-ի, Լիբանանի, Ավստրիայի, Նիդերլանդների, ՌԴ-ի, Բուլղարիայի և Սիրիայի հայ համայնքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց ՀԲԸՄ հայրենանվեր գործունեությունը Սփյուռքում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում, ինչպես նաև կարևորեց Արցախ այցելող սփյուռքահայ երիտասարդների դերը, ովքեր հնարավորություն ունեն ճիշտ և լիարժեք տեղեկատվություն տարածել արտերկրում։

Անկաշկանդ զրույցի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները ԼՂՀ ԱԺ նախագահին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին Արցախի կյանքի տարբեր բնագավառներին:

Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նմանօրինակ ծրագրերին ու երիտասարդական նախաձեռնություններին։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում