Արցախ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակներին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանյան ամառային փորձուսուցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած փորձնակներին։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ-ից, Կարեն Միրզոյանը ողջունել է ՀԲԸՄ նախաձեռնությունը՝ կազմակերպելու նմանատիպ այցեր Արցախ և ընդգծել դրանց կարևորությունը Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքին ծանոթանալու գործում։

Արտաքին գործերի նախարարը փորձնակներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում