Արցախ

Ադրբեջանցիները մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 3500 կրակոց

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 3500 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն`հուլիսի6-12-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ինտեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում