Խճանկար

Հուլիսի լույս 12-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն գերլուսինը

1 րոպեի ընթերցում

Հուլիսի լույս 12-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն գերլուսինը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան գերլուսինը դիտել հուլիսի լույս 12-ի գիշերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:Գերլուսինն աստղագիտական երեւույթ Է, երբ լիալուսինը համընկնում Է Լուսնի եւ Երկրի առավել մերձեցման պահին, եւ արբանյակը թվում Է 14 տոկոսով ավելի մեծ եւ 30 տոկոսով ավելի պայծառ, քան սովորաբար:

Լուսինը գերլուսնի պահին հիշեցնում Է վիթխարի հուրհրացող գունդ, քանի որ անցնում Է իր ուղեծրի՝ Երկրից ամենամոտ կետը՝ պերիգեյը: Պերիգեյում Երկրի արբանյակը մոլորակից մոտավորապես 50 հազար կիլոմետր ավելի մոտ Է գտնվում, քան երբ այն անցնում Է ամենահեռավոր կետը՝ ապոգեյը:

Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորության նման տատանումները կապված են այն բանի հետ, որ արբանյակի ուղեծիրն ունի Էլիպսի ձեւ:Նույն երեւույթը Երկրի բնակիչները վերստին կկարողանան դիտել օգոստոսի 10-ին եւ սեպտեմբերի 9-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում