Տնտեսություն

Թբիլիսիում ներկայացվել է ՀՀ բաց երկնքի քաղաքականությունը և զբոսաշրջային գրավչությունը

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ներկայացվել է ՀՀ բաց երկնքի քաղաքականությունը և զբոսաշրջային գրավչությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հուլիսի 6-8-ին մասնակցում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող «Routes Silk Road 2014» համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակից, համաժողովի ընթացքում ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության խթանման և ՀՀ կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաների հետ ՀՀ կապակցվածության մակարդակի բարձրացման հեռանկարները:

«Routes Silk Road»-ը համակենտրոնացնում է Ասիայի, ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ, հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 250 ավիացիայի ոլորտի մասնագետներ, 35 ավիաընկերությունների, 45 օդանավակայանների ներկայացուցիչներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ նախատեսվում են բանակցություններ շուրջ 12 հետաքրքրված ավիաընկերությունների հետ` քննարկելու նրանց հայաստանյան շուկա մուտք գործելու ձևաչափերը: Համաժողովին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի նպաստելու Հայաստան ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավվմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում