Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը վաճառքի է հանել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը վաճառքի է հանել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը մտադիր է վաճառել ընկերության բաժնետոմսերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իր գործունեության առաջին իսկ օրվանից իր առջև նպատակ է դրել, ներգրավվելով հանրապետության լավագույն մասնագետներին և համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվական տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը մաքսիմալ ավտոմատացված կերպով կսպասարկի Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը:

Համաձայն 2013-ի ապրիլի 4-ի` Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի, ընկերությունը պարտավոր էր իրականացնել Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում: Նշված գործառույթների իրականացման համար 2013-2014թթ. ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվություններում և զեկույցներում:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած`իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին: 

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am