Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՀանրապետությանՆախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիեւային եւ ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Բակո Սահակյանի խոսքով` արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն իրենց հայրենակիցն է, եւ նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն մեր երկրում: Քննարկվել են նաեւ Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԿՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում