Արցախ

Twitter-ի փոխնախագահն ընդունել է Արցախ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը. Ադրբեջանում հիստերիայի մեջ են

2 րոպեի ընթերցում

Twitter-ի փոխնախագահն ընդունել է Արցախ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը. Ադրբեջանում հիստերիայի մեջ են

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի` Արցախ այցելելու հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:«Հիասքանչ է: Twitter-ի փոխնախագահն ընդունել է Ղարաբաղի վարչապետի` Արցախ այցելելու հրավերը ԹՈՒՄՈ կատարելիք հաջորդ այցի ընթացքում»,- գրել է Բեգլարյանը:

Ավելի վաղ ԼՂՀ վարչապետը Գրիգորյանին պաշտոնապես հրավիրել էր այցելել Արցախ: Ի պատասխան այս հրավերի` Րաֆֆի Գրիգորյանը գրառում էր կատարել Twitter-ում: Նա նշել էր, որ իր համար մեծ պատիվ է նման հրավերը, սակայն ափսոսանք էր հայտնել, որ արդեն լքել է երկիրը: Այդուհանդերձ նա հայտնել էր, որ կարող են ԼՂՀ այցի մանրամասները քննարկել ԹՈՒՄՈ կատարելիք մյուս այցելության ժամանակ:

Րաֆֆի Գրիգորյանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու հրավերն ընդունելու տեղեկությունն արդեն շրջանառվում է ադրբեջանական լրատվամիջոցներով: Ադրբեջանական ԶԼՄ-ները ահազանգում են, որ Twitter-ի փոխնախագահը կայցելի «գրավյալ» ադրբեջանական տարածքներ:

Րաֆֆի Գրիգորյանը նախորդ շաբաթ Հայաստանում էր«Թումո»-ում ՏՏ ոլորտի մասնագետների համար ծրագրավորման առաջավոր դասընթաց վարելու նպատակով: Նա հանդիպել է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սագսյանի հետ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում