Տնտեսություն

Կառավարությունն անապահով ընտանիքների փոխարեն «Գազպրոմ Արմենիա»-ին կփոխհատուցի 115.7 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն անապահով ընտանիքների փոխարեն «Գազպրոմ Արմենիա»-ին կփոխհատուցի 115.7 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2013 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում անապահով ընտանիքների կողմից օգտագործված գազի սուբսիդավորման ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը կփոխհատուցի 115.7 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված ժամանակահատվածում սոցիալապես անապահով ընտանիքների համար 1խմ գազի գինը, կառավարության սուբսիդավորմամբ, 132 դրամի փոխարեն սահմանվել է 100 դրամ:

Նշված տարբերությունը կառավարությունը փոխհատուցում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին: Համապատասխան նախագիծն ընդգարկված է կառավարության ապրիլի 17-ի նիստի օրակարգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում