Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Օլիմպիոնիկ» մուլտֆիլմը կպատմի Վարազդատ արքայի բռնցքամարտի հաջողությունների մասին

«Օլիմպիոնիկ» մուլտֆիլմը կպատմի Վարազդատ արքայի բռնցքամարտի 
հաջողությունների մասին

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սցենարի ավարտուն տարբերակի մշակումից և վերջնական նախապատրաստական աշխատանքներից հետո «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ընկերությունը  2015 թվականի հունվարի 1-ից կսկսի իր նոր` «Օլիմպիոնիկ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները: Մուլտֆիլմի նախագիծը ստացել է ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը:  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ընկերության տնօրեն Դավիթ Սահակյանցը տեղեկացրեց, որ Կառավարության կողմից տարեկան տրվող 80 միլիոն դրամի շնորհիվ, իրենք մուլտֆիլմը կնկարահանեն ոչ թե նախանշված հինգ, այլ երեք տարում:

«Ավելացված  ֆինանսական աջակցության շնորհիվ մենք  տեխնիկա ենք գնելու, ավելանալու է աշխատանքում ներգրաված մարդկանց քանակը: Այժմ մուլտֆիլմը նախագծային փուլում է: Գաղափարի վրա աշխատում ենք անցած տարվանից »,- ասաց Սահակյանցը: Նա նշեց, որ նոր մուլտֆիմը պատմելու է 4-րդ դարի երկրորդ կեսին տեղի  ունեցած իրադարձությունների մասին, երբ Մեծ Հայքի` այն ժամանակ  դեռ պատանի  Վարազդատ  արքան,  մասնակցելով «բռունցքներով մարտ» կոչվող մրցմանը, կարողացել է դառնալ 291-րդ Օլիմպիական խաղերի հաղթող:

«Մուլտֆիլմի գաղափարը հիմնված է Վարազդատ արքայի մասին  պատմական փաստի  վրա, քանի որ նա հաղթում է Օլիմպիական խաղերում»,- պարզաբանեց մուլտիպլիկատորը` հավելելով, թե դեռևս վաղ է խոսել ավարտուն տարբերակի մասին,  սակայն  աշխատանքը տարբերվելու է ոճական առումով, և ինչպես յուրաքանչյուր մուլտֆիլմի` այնպես էլ «Օլիմպիոնիկ»-ի դեպքում  հանդիսատեսը կզգա ստուդիային բնորոշ ձեռագիրը, դինամիկան:

Լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը նախաձեռնողների կանխատեսմամբ կլինի  ուրախ, հագեցած հումորով և երգերով: Որպես նկարահանման ավարտ նախանշվում է 2017 թվականի վերջը: Նախքան «Օլիմպիոնիկ»-ը «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն»-ը 2014 թվականի նոյեմբերին  հանրության դատին կհանձնի  «Անահիտ»  լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը, որը Ղազարոս Աղայանի  համանուն հեքիաթի` մոտ 90 րոպե տևողությամբ  էկրանավորված տարբերակն է:

 Մարտի 6-ի նիստում ՀՀ կառավարությունը մշակույթի նախարարությանը կհատկացնի 49 մլն դրամ` երեք նախագիծ իրականացնելու համար: Մասնավորապես, նշված միջոցներով նախատեսվում է մաեստրո Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակում, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակայման աշխատանքների իրականացում, աջակցություն ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանը:

Տաթևիկ Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]