Դաշնության խորհուրդը վավերացրել է ՌԴ-ի կազմ Ղրիմն ընդունելու մասին պայմանագիրը
13:59, 21 Մարտ 2014
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնության խորհուրդը միաձայն վավերացրել է «Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի Հանրապետությունն ընդունելու եւ ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտներ կազմավորելու մասին» միջպետական պայմանագիրը:
Փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել են Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի բոլոր 155 անդամները, որոնք ներկա են եղել նիստին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Պայմանագիրը մարտի 18-ին Կրեմլում ստորագրվել Էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ղրիմի Հանրապետության Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովի եւ Սեւաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալիի կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում