Հասարակական

Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցներն այցելել են Ցեղասպանությունը վերապրած Ահարոն Մանուկյանին

1 րոպեի ընթերցում

Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցներն այցելել են Ցեղասպանությունը վերապրած Ահարոն Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի աշխատակիցներն այցելել են Էստոնական փողոցի բնակիչ, 1914թ. ծնված Ահարոն Մանուկյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, աշխատակիցները եկել էին շնորհավորելու հոբելյարի 100-ամյակը: Նրանք Ահարոն պապին են փոխանցել վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի շնորհավորանքները, բարեմաղթանքները, ինչպես նաև դրամական օգնություն:

1914 թվականին Վանում ծնված Ահարոն Մանուկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը փոքրիկ սեղանի շուրջ կհավաքի նրա հարազատներին և հարևաններին: Ահարոն Մանուկյանի շրջադարձային իրադարձություններով լեցուն կյանքի մասին«Արմենպրես»-ի ընթերցողներն արդեն հասցրել են ծանոթանալ գործակալության` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատուկ նախագծիառաջին պատմությունից: Տիկնոջ և աղջկա սիրով շրջապատված տարեցն, ինչպես իր սերնդի մյուս եզակի ներկայացուցիչները, ունի բազում առողջական խնդիրներ: Եվ գուցե հենց այդ պատճառով, հատկապես այս տարիքում առավել քան երբևէ, նրա համար կարևոր է զգալ հասարակության ուշադրությունն ու հոգատարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում