Հասարակական

Հայաստանի մուտքի վիզա ստացած անձինք` ըստ քաղաքացիության երկրի. ինֆոգրաֆիկա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մուտքի վիզա ստացած անձինք` ըստ քաղաքացիության երկրի. ինֆոգրաֆիկա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներ ստացած անձանց թվում այս տարի գերակշռել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները։ Ըստ ինքնությունը հաստատող փաստաթղթի տրման՝ 2013 թվականին Հայաստանի մուտքի վիզաներ ստացած անձանց թվում 81 հազար 901 անձ եղել է Իրանի քաղաքացի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ամենաշատ մուտքի վիզա ստացած օտարերկրյա քաղաքացիների տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ-ն (19 հազար 404), Թուրքիան (9 հազար 397), Իսրայելը (4 հազար 224), Սիրիան (2 հազար 858), Կանադան (2 հազար 662), Ճապոնիան (2 հազար 306), Լիբանանը (2 հազար 096), Հնդկաստանը (1 574) և Իրաքը (1 469)։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից մուտքի վիզա է ստացել 786 անձ, Ֆրանսիայից՝ 514, Գերմանիայից՝ 485։ 2013 թվականին մուտքի վիզա է տրվել 140 հազար 894 անձի։Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներ են ստացել նաև Ավստրալիայի, Թուրքմենստանի, Հրվ. Կորեայի, Չինաստանի, Նիդերլանդների, Եգիպտոսի, Ֆիլիպինների, Բահրեյնի, Քուվեյթի, Թայլանդի և շատ այլ երկրների քաղաքացիներ։

2013 թ.-ի հունվարի 10-իցՀայաստանը միակողմանիորեն վերացրել էր վիզային ռեժիմը Եվրամիության անդամ երկրների և Շվեյցարիայի քաղաքացիների համար: Այդ օրիցԵՄ անդամ երկրների և Շվեյցարիայի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց այցագրի և մինչև 90 օր մնալ երկրում: Վիզաների դյուրացումը խթան է եվրոպացի զբոսաշրջիկների համար, որոնք ավելի հեշտությամբ կարող են մուտք գործել Հայաստան։

Տարեվերջին պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ԱՄՆ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի համար։ Ազատականացման արդյունքում ամերիկացիները կկարողանան Հայաստան գալ առանց վիզաների։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում