Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կառավարութունը բուհերի խոշորացման քաղաքականություն է սկսում

Կառավարութունը բուհերի խոշորացման քաղաքականություն է սկսում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում որակյալ և արդյունավետ կրթություն ապահովելու համար կառավարությունը գնում է բուհերի խոշորացման ճանապարհով: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: «Միջազգային փորձագետների կողմից արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր բուհերը որոկյալ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսներ չունեն, ուստի մենք գնում ենք բուհերի խոշորացման ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ կրթության ոլորտում այս նոր քաղաքկանությունն իրականացվում է մի նպատակով՝ բուհերը դարձնել արդյունավետ և որակյալ: «Ես վստահեցնում եմ, որ սրա հետևանքով ոչ մի ուսանող չի տուժելու, ընդհակառակը՝ նրանց համար ստեղծվում է բարձր մակարդակի կրթություն ստանալու համար անհրաժեշտ միջավայր»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Վանաձորի ճարտարագիտական համալսարանի հարցին, որը նախատեսվում է լուծարել, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ հարցի շուրջ նախարարությունը հանրային լսումներ է կազմակերպել, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը: Նա նշեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարին ևս մեկ անգամ կհանձնարարի հանրային լսումներ կազմակերպել և պատասխանել բոլոր հարցերին, որոնք կվերաբերեն համալսարանի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև շենքի ապագային:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am