Քաղաքականություն

Կայացավ «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարը

4 րոպեի ընթերցում

Կայացավ «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց համազգային շարժմում» կուսակցության հոկտեմբերի 26-ին կայացածերկրորդ հիմնադիր համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ կուսակցությունը կլինի վերաձևավորվող ՀՀՇ-ի դաշնակիցն ու գործընկերը: «Խորապես համոզված եմ, որ այն գործընթացը, որը նորից սկսել է ՀՀՇ-ն, ոչ միայն քաղաքական է, այլև արդար, բարոյական և շիտակ: ՀՀՇ կուսակցության այս որոշումը նորի սկիզբն է, նաև վերադարձ` Երրորդ հանրապետության ստեղծման ակունքները: «Հանրապետություն» կուսակցությունը ռազմավարական, մարտավարական այս գործընթացների ճանապարհին ձեր դաշնակիցը և գործընկերն է` վստահ լինելով, որ մեր բոլորիս նպատակը մեր երկրում իրական փոփոխությունների հասնելն է»,- նշեց Արամ Սարգսյանը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ փաստեց, որ ՀՀՇ-ի ներկայիս կազմի հետ քաղաքական որոշակի ճանապարհ է անցել: «Չնայած ՀՀՇ-ն իր իշխանության տարիներին հակասական արդյունքներ ցույց տվեց, բայց որոշ անդամներ կարողացան իրենց վրա վերցնել թույլ տրված սխալները և շարունակել ՀՀՇ քաղաքական ուժի ընթացքը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հաջողություն մաղթելով քաղաքական նոր ընթացքի մեջ և հույս հայտնելով, որ երկու կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը:

ՀՀՇ վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում նշեց, որ իրենք հպարտ են 88 թվականի համաժաղավրդական շարժման ակունքներում լինելու առիթով; «Մենք հպարտ ենք, որ այդ շարժման մասն ենք կազմել, որի արգասիքն էր ՀՀՇ-ն: Տարբեր փուլեր է անցել կուսակցությունը` եղել են փառահեղ հաղթակներ ռազմի դաշտում, ձեռքբերումներ տնտեսական ոլորտում, եղել են նաև ձախողումներ տնտեսության, մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներում, եղել են ընտրությունների կեղծիքներ. դրանք ցավալի ուղեկիցներն են եղել մեր անկախ պետականության պատմության մեջ: Ինչպես յուրաքանրյուր մարդ չի կարող հրաժարվել իր ծնողներից, իր անունից, կենսագրությունից, այնպես էլ մենք չենք կարող հրաժարվել մեր կենսագրությունից»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

Համագումարի ժամանակ քվերակությամբ ընտրվեցՀՀՇ վարչության կազմը, որը ներառում է 14 անդամ: Վարչության ղեկավարի և կուսակցության այլ կառուցվածքային մարմինների կազմի հաստատումը կկատարվի հոկտեմբերի 28-ին:

Համագումարին ներկա չէին ՀՀՇ նախկին անդամ, այժմ` Հայ ազգային կոնգրեսի անդամ քաղաքական գործիչները:

ՀԱԿ կուսակցության ձևավորման ընթացքում նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էին, որ մտադիր են վերածնել ՀՀՇ կուսակցությունը եւ գրանցել այն Արդարադատության նախարարությունում: Նրանք հայտարարել էին, որ մինչեւ աշուն կգրանցեն կուսակցությունը եւ համագումար կանցկացնեն:

Հայոց համազգային շարժման (ոչ կուսակցության) հիմնադիր համագումարը կայացել է1989թ.նոյեմբերի 7-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում