Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն ռազմատեխնիկական 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Լեհաստանի Հանրապետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրի որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում: Համաձայնագրով նախատեսվում է սպառազինության, ռազմական հանդերձանքի, զինամթերքի, պահեստամասերի փոխադարձ մատակարարում, ռազմական նշանակության արտադրանքի համատեղ զարգացում և/կամ արտադրություն, ռազմատեխնիկական նշանակության ծառայությունների տրամադրում, վերապատրաստումը եւ այլն:

Նիստի օրակարգում նաեւ Հայաստանի ու Լեհաստանի միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագր նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծն է: Համաձայնագրի նպատակն է ամրաապնդել կողմերի միջև ավանդական բարեկամական կապերը և խթանել տնտեսական հարաբերությունները, մասնավորապես մի երկրի ներդրողների համար մյուսի տարածքում ներդրումների իրականացման տեսանկյունից: Որոշման նախագծում նշված է, որ նման ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը կխրախուսի կապիտալի և տեխնոլոգիաների հոսքը և կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը` ապահովելով արդար և հավասար վերաբերմունք ներդրումների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 26-ին: 2005-ի դեկտեմբերի 24-ին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Գալոյանը: 2010-ի մարտի 3-ին Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am