Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում է Արցախի անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունը

Հայաստանում է Արցախի անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի  
խորհրդարանական պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական յոթ հոգանոց պատվիրակությունը` Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: Պատվիրակության կազմում են Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ Ֆրեդերիկ Նայլը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող նախագծի հեղինակ Մարի Ֆիքարան և իրենց հայանպաստ գործունեությամբ հայտնի այլ խորհրդարանականներ: «Այցի հիմնական նպատակն է, որ հայկական հարցի լուծման գործում մեծ ավանդ ունեցող այս պատգամավորներն իրենց աչքով տեսնեն Հայաստանը, ծանոթանան հայկական բազմադարյա մշակույթին և պատմությանը և հետ վերադառնալով` ավելի մեծ ոգևորությամբ շարունակեն իրենց հայանպաստ գործունեությունն Ավստրալիայում»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Հուլիսի 12-ին ժամանած ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունը Հայաստանում կմնա յոթ օր: Ծրագրված են բարձր մակարդակի հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Կքննարկվեն Հայաստանի և Ավստրալիայի միջև հետագա համագործակցության ամրապնդման հարցեր: Վաչե Ղահրամանյանը հույս հայտնեց, որ հանդիպումները կխթանեն հայ-ավստրալական տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի խորացմանը և հետագա համագործակցությանը երկու երկրների միջև:

Այս տարվա մայիսին Ավստրալիայում հեռարձակվող SBS ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՆՀՈՒ խորհրդարանի Օրենսդիր խորհրդի պատգամավոր Ֆրեդ Նայլն` անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին` նշել էր, որ «շատ ոգևորված է և հույս ունի ջերմ ընդունելության արժանանալ»: 

Ավստրալիայի ամենամեծ` Նոր Հարավային Ուելս նահանգը 1997թ. ապրիլի 17-ին ընդունված բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Իսկ 2013 թվականի մայիսի 1-ին և հունիս 8-ին խորհրդարանի համապատասխանաբար վերին և ստորին պալատներն ընդունել են Ասորիների և հույների ցեղասպանությունները ճանաչող ու Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտեր: 

Իսկ անցած տարի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհուրդը ընդունեց բանաձեւ, որով «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ 20 տարի առաջ հարստահարիչ Ադրբեջանից անկախություն հռչակած նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am