Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավթաշենում բացվել է «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոց

Դավթաշենում բացվել է «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոց

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշեն վարչական շրջանում հուլիսի 9-ին բացվել է «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցը: Լողավազանը որպես այդպիսին գործում է 2007 թվականից, սակայն 3-7 տարեկան փոքրիկների առանձնացված խմբի համար հատուկ պայմանները նոր են ստեղծվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դավթաշենի թաղապետարանից, մարզադպրոցի հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և կտրել ժապավենը: Բաղդասարյանը շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին և կարևորել հատկապես երեխաների համար ստեղծված հնարավորությունները, որը լավ հիմք է ստեղծում հասարակության մեջ առողջ ապրելակերպի գաղափարը արմատավորելու համար։ Մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանը նշեց, որ իրենք մինչ օրս ունեցել են բազում նվաճումներ և հաջողություններ: «Մեր սաները, մասնակցելով համապատասխան տարիքային խմբերի մրցումներին, դարձել են գավաթակիրներ և մրցանակակիրներ: Այսօրվա մանկական նոր լողավազանի բացման առիթն ու կարևորությունն այն է, որ մեր սաները կարողանան մարզվել հանգիստ ու հարմարավետ պայմաններում: Այն կսպասարկի ոչ միայն Դավթաշենի բնակիչներին, այլ նաև այլ վարչական շրջաններին»,- նշել է Սամսոնյանը:

Մարզադպրոցում կդասավանդվի բուժական լող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]