Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն Հրաչ Մուրադյանի հուշարձանի պղծումը համարում է սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր

ՀՅԴ-ն Հրաչ Մուրադյանի հուշարձանի պղծումը համարում է սպանության 
բացահայտմանն ուղղված մարտահրավեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հուշարձանի պղծման դեպքի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՅԴ ԳՄ-ի հայտարարության մեջ նշված է.

«Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում պատերից մեկի վրա լկտի հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին:

Կատարվածը Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Մեզ համար ակնհայտ է` նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ: ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է վանդալիզմի, ստորության այս ցուցադրական գործողությունը:

Իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել ե’ւ այս վանդալիզմի, ե’ւ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին: Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am