«Միհր» թատրոնը կկներկայացվի «Շարժման երաժշտություն» նոր նախագիծ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանյան «Միհր» թատրոնի «Շարժման երաժշտություն» նախագիծ-ներկայացումն առաջին անգամ կներկայացվի ապրիլի 15-ին Երեւանի պետական տիկնիկային թատրոնում:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին թատրոնի մամուլի ծառայությունից, նախագիծ-ներկայացումը կփորձի «բացահայտել» պարի ձայնը: Հանդիսատեսը կտեսնի, թե ինչպես է երաժշտությունը եւ շարժումը միաձուլվում պարողի գործողությունների մեջ:
Նախագծի կազմակերպիչները վստահ են` ամեն շարժում ունի իր ձայնը, իսկ ձայնը վերածվում է երաժշտության: Ներկայացման մեջ կարեւորվում է շարժումը, որը տանում է երաժշտության, այլ ոչ թե երաժշտությունը, որը տանում է շարժման:
Ներկայացումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մուտքն ազատ է: