Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայերեն լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը

Հայերեն լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն լույս է տեսել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի` Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Այն ռուսերենից թարգմանել է Արտակ Վարդանյանը, գրքի առաջաբանի հեղինակը Արամ Անանյանն է, իսկ խմբագիրը` Սեյրանուհի Գեղամյանը: Շրջանառվում է վեպի ազդ օրինակը: Գիրքը հրատարակել է «Գրաբեր» հրատարակչությունը: 

Հատկանշական է, որ թարգմանիչը ծնունդով Նախիջեւանից է: Իսկ գրքի շապիկը պատկերազարդված է Լուսիկ Ագուլեցու, ով Այլիսլիի գրքի գործող հերոսներից է, «Ագուլիս» շարքի գեղանկարով: 

Գիրքը մեծ աղմուկ եւ հիստերիայի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում: Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից եւ անհատական նախագահական կենսաթոշակից զրկելու մասին: «Քարե երազներ» վեպում, որն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում, Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն պատմում է անցյալ դարասկզբին Ագուլիսում եւ 1988-1990-ականներին Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդեր իրագործած ադրբեջանցիների վայրագությունների մասին: Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: Գրողը դիմել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի եւ այլ երկրների դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչություններին` խնդրելով ծանոթանալ իր վեպին եւ վերաբերմունք արտահայտել նրա նկատմամբ: Այլիսլին ափսոսանք է հայտնել իրեն «Ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական կենսաթոշակից զրկելու մասին Ալիեւի հրամանագրի առնչությամբ: Իսկ նրա նկատմամբ հալածանքների ու հիստերիայի գագաթնակետը «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդի հայտարարությունն էր` 10 հազար մանաթ պարգևավճար Աքրամ Այլիիսլիի ականջը կտրելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]