Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՕԵԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի մշակված հստակ ծրագրով

ՕԵԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի մշակված հստակ 
ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը բավարար է գնահատում սպասվող Երեւանի ավագանու ընտրություններում խմբակցության հնարավորությունները։ «Արմնեպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանն ասաց, որ ՕԵԿ-ն ընտրություններին կմասնակցի բավականին ուժեղ կազմով։ «ՕԵԿ ցուցակում կան ինչպես ուսուցիչներ և գիտական աշխատողներ, այպես էլ բլոգերներ ու հասարակական գործիչներ։ Ցուցակում տեղ գտած բոլոր մասնակիցներն էլ գիտուն և հավասարակշռված անձիք են»,-ասաց Հարությունյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս ընտրապայքարը չի լինի այնքան բուռն, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այդ պատճառով էլ ավագանու ընտրություններում մասնակից կուսակցությունների թիվն ավելի շատ է։ Խաչիկ Հարությունյանը համոզված է, որ ավագանու ընտրություններում պայքարը կլինի ավելի քաղաքակիրթ, իսկ ընտրակեղծիքները՝ ավելի քիչ։

ՕԵԿ ծրագիրը ենթադրում է մի շարք փոփոխություններ Երևանի կառավարման համակարգում։ «Ուշադրությունը պետք է կենտրոնացնել Երևանի ծայրամասերին։ Փոփոխման է ենթակա նաև քաղաքի երթևեկության համակարգը։ Այս և մի շարք այլ հարցերի լուծման եղանակներ տեղ են գտել ՕԵԿ նախընտրական ծրագրում, որը կհրապարակվի քարոզարշավի ընթացքում»,- ասաց Հարությունյանը։ Նա համոզված է, որ ընտրություններին մասնակցող յոթ քաղաքական ուժերն էլ ունեն մեծ հնարավորություններ ու հավակնություններ սպասվող ընտրություններում։

Երեւանի Ավագանու ընտրություններին «Oրինաց երկիր» կուսակցության մասնակցության համամասնական ընտրացուցակը բաղկացած է 105 անդամից: Ցուցակը գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Երևանի ավագանու 2013թ-ի ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց մասնակցության ցուցակները ներկայացրեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մեջ ներկայացված են «Ժառանգություն», «Շրջադարձ», «Ժողովրդավարական ուղի», «Պահպանողական», ՀԱՍԿ կուսակցությունները, քաղաքացիական ակտիվիստներ եւս: Ընդհանուր ցուցակը բաղկացած է 64 թեկնածուից: Հ

ՀԿ 195 հոգանոց ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՅԴ-ի ցուցակը գլխավորելու է ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ ցուցակը` արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, «Առաքելության» ցուցակը` Մեսրոպ Առաքելյանը, ՀԱԿ-ինը` Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը, «Բարեւ Երեւան» դաշինքինը` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am