Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Աբխազական երկաթգծի գործարկման հնարավորությունն այժմ ավելի մեծ է. Իվանիշվիլի

Աբխազական երկաթգծի գործարկման հնարավորությունն այժմ ավելի մեծ է. 
Իվանիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի գործարկման հնարավորությունն ավելի մեծ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: «Հասկանում եք, որ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, դուք գիտեք, որ մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք մեծ հույս ունենք և ջանքեր ենք գործադրում հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, հիմնական հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է: Երգածթգի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, այն կարելի է լուծել նաև ավելի վաղ, եթե լինի կամք»,- ասաց Իվանիշվիլին:

Նրա հավաստմամբ՝ վրացական կողմը պատրաստ է քայլեր կատարել: «Խնդրի մյուս կողմը Ռուսաստանն է, գիտեք նաև, որ մենք ոչ լավ հարաբերություններ ունենք մեր եղբայրների՝ աբխազների հետ, մնում է որ բոլոր կողմերը ցանկություն ունենան: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ այդ հարցը հնարավորինս շուտ լուծելու համար»,- նշեց Վրաստանի վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է: Կողմերն ընդգծել են, որ պատրաստ են ջանքեր գործադրել, որպեսզի երկաթգիծն աշխատի արդյունավետությամբ: «Մենք շահագրգիռ ենք, որ այդ հարցը լուծվի հնարավորինս արագ և մենք պրոակտիվ դիրք կզբաղեցնենք այդ հարցի կարգավորման գործում»,- ասաց Սարգսյանը:

Վրաց-աբխազական հակամարտության պատճառով Աբխազիայի տարածքով անցնող երկաթգիծը չի գործում արդեն շուրջ 20 տարի։ Այդ ընթացքում բազմիցս վերագործարկելու փորձեր են արվել։ Ժամանակին նույնիսկ ստեղծվել է քառակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հայաստան կոնսորցիումը, որը պետք է մշակեր երկաթգծի տեխնիկատնտեսական վերականգնման ծրագիրը եւ լուծեր ներդրումների հարցը։ Վերաբացման հնարավորություն կար նաեւ 2003թ., սակայն ամեն ինչ սահմանափակվել է միայն խոսքի շրջանակում եւ չի վերաճել պայամանավորվածության ու գործի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am