Քաղաքականություն

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաքելություն» կուսակցության ստեղծումն աղերս չունի նախագահական ընտրությունների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը` հավելելով, որ մի շարք առաջնային խնդիրների լուծման անհրաժեշտությունը խթան հանդիսացավ կուսակցության ստեղծման համար:Քաղաքական ուժի նախաձեռնող խմբի անդամների խոսքով` պատասխանատվության ստանձնումն անհետաձգելի է, հասունացել է հասարակական-քաղաքական գործունեություն ծավալելու և հասարակության խնդիրների լուծման նպատակով համախմբվելու պահը. համախմբման պատճառներից մեկը պատասխանատվության մեծ զգացումն է:Նախաձեռնող խումբը բաց է համագործակցության ու շահագրգիռ քննարկումների համար: Կուսակցությունն առաջիկայում հանդես կգա հրապարակային գործունեությամբ, հնարավոր համակիրների ու համախոհների հետ հանդիպումներով, կստեղծվեն սկզբնական և տարածքային կառույցներ, այսուհետ կհրիավիրվի հիմնադիր համագումար:

Հայաստանում ներկայումս գրանցված են ավելի քան 7 տասնյակ կուսակցություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում