Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաքելություն» կուսակցության ստեղծումն աղերս չունի նախագահական ընտրությունների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը` հավելելով, որ մի շարք առաջնային խնդիրների լուծման անհրաժեշտությունը խթան հանդիսացավ կուսակցության ստեղծման համար: Քաղաքական ուժի նախաձեռնող խմբի անդամների խոսքով` պատասխանատվության ստանձնումն անհետաձգելի է, հասունացել է հասարակական-քաղաքական գործունեություն ծավալելու և հասարակության խնդիրների լուծման նպատակով համախմբվելու պահը. համախմբման պատճառներից մեկը պատասխանատվության մեծ զգացումն է: Նախաձեռնող խումբը բաց է համագործակցության ու շահագրգիռ քննարկումների համար: Կուսակցությունն առաջիկայում հանդես կգա հրապարակային գործունեությամբ, հնարավոր համակիրների ու համախոհների հետ հանդիպումներով, կստեղծվեն սկզբնական և տարածքային կառույցներ, այսուհետ կհրիավիրվի հիմնադիր համագումար:

Հայաստանում ներկայումս գրանցված են ավելի քան 7 տասնյակ կուսակցություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am